Ադրբեջանը, կարծես, հետարքրված չէ «Խաղաղության խաչմերուկ»-ով, քանի որ նախագիծն իրականացնում է Իրանի հետ․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Ինչ երաշխիք ունենք, որ «խաղաղության խաչմերուկ» նածագծի իրագործման դեպքում ՀՀ տարածքում մաքսային եւ սահմանային վերահսկողությունը հենց հայ սահմանապահների եւ մաքսավորների կողմից է իրականացվելու՝ հաշվի առնելով, որ մինչ օրս «Զվարթնոցում» առկա են ռուս սահմանապահներ:

Ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ այս հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց քաղաքացիներից մեկը:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Մենք հրապարակել ենք նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, որոնցից մեկը այսպես է հնչում, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով, իր տարածքում իրականացնում է սահմանային, մաքսային հսկողություն եւ ապահովում է անվտանգությունը:

Ադրբեջանի առաջին արձագանքը հետեւյալն է, որ իրենք այլեւս կարծես հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետեւ իրենք կոմունիկացիաներն իրականացնում են Իրանի հետ: Մենք բացարձակապես դեմ չենք, բայց մեր առաջարկը դա է:

Ընդ որում, այնտեղ եւս մի կետ կա, որ փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ: Դրանք պետք է լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար: Այստեղ մենք բավականին ճկունություն ունենք:

«Զվարթնոց»-ը ուրիշ դեպք, է այն ունի նախապատմություն: Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը ինստիտուցիոնալ առումով գնալով պետք է ավելանա»: