Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական 7 գործիչներ. Ցանկ

Մանրամասներ
բակո սահակյան արկադի ղուկասյան

Վարուժան Գեամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին»։

Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).

1. Ռուբեն Վարդանյան – պետնախարար

2. Դավիթ Մանուկյան – Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ

3. Լևոն Մնացականյան – ՊԲ նախկին հրամանատար, գեներալ

4. Դավիթ Բաբայան – Արցախի նախկին արտգործնախարար

5. Բակո Սահակյան – Արցախի Հանրապետության նախկին նախագահ

6. Արկադի Ղուկասյան – Արցախի Հանրապետության նախկին նախագահ

7. Դավիթ Իշխանյան – Արցախի Ազգային ժողովի նախագահ