ՄԱԿ-ի առաքելությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Արցախ

Մանրամասներ
մակ

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ, հայտնում է ԱՊԱ-ն։ 

Պատվիրակությունն անցել է Ակնայով և շարունակել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Սա ՄԱԿ-ի առաքելության առաջին այցն է Արցախ վերջին 30 տարվա ընթացքում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը մի քանի օր կմնա այնտեղ։ Նրա խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները կծանոթանան զինաթափման գործընթացին։

Փորձագետների խումբը ստացել է Արցախում գտնվելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները։

Հայկական կողմի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի առաքելությունը նախատեսում է առաջնային ուշադրություն հատկացնել Արցախի բնակիչների հումանիտար կարիքների արձանագրմանը։ Այն կգնահատի իրավիճակը տեղում՝ փաստագրելով ինչպես տարածաշրջանը լքած, այնպես էլ այնտեղ մնացած մարդկանց հումանիտար կարիքները: