Խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ են տարել մոտ 150 տոննա հումանիտար բեռ, իսկ ԿԽՄԿ-ն՝ 65 տոննա բեռ. Շտաբ. VIDEO

Մանրամասներ
ռուսաստան

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: