Փաշինյանի հրաժարականի դեպքում Ռուսաստանը կփորձի համագործակցել կրեմլամետ կուսակցությունների հետ. The Wall Street Journal-ի անդրադարձը

Մանրամասներ
նիկոլ

«Ադրբեջանը հարձակում է սկսել, ըստ իր խոսքերի՝ հայկական ռազմական օբյեկտների դեմ Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանում։ Այդ էսկալացիան սպառնում է նախկին խորհրդային երկու պետություններին լայնածավալ հակամարտության դրդել տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն փորձում է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քանի որ Ռուսաստանը «զբաղված» է Ուկրաինայում», գրում է The Wall Street Journal-ը։

«Այս քայլը վկայում է այն մասին, որ Կրեմլի ներխուժումն Ուկրաինա փոխում է ուժերի դինամիկան Ռուսաստանում։

Ռուսաստանն ավանդաբար դատավորի դեր է խաղացել հասունացող հակամարտությունում՝ օրհնելով Հայաստանին անջատողականներին սատարելու գործում եւ հերթով զենք ուղարկելով կամ զորքեր տեղակայելով խաղաղության պահպանման համար։ Բռնության վերսկսումը եւ ժամանակի ընտրությունը ցույց են տալիս Մոսկվայի հնարավորությունների շեմը տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն, Իրանը եւ Թուրքիան պայքարում են ազդեցության համար, այն դեպքում, երբ Կրեմլը պատերազմ է վարում Եվրոպայում։

Ադրբեջանը հայտարարել է, որ իր զինված ուժերն աշխատում են Լեռնային Ղարաբաղում կարգի վերականգնման ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ ինքնիշխանության մասին Հայաստանի հետ մշտական, հաճախ դաժան վեճերի ասպարեզ է, որը սատարում է անջատողական հավակնություններին տարածաշրջանում։ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրվա հարձակումների հետեւանքով զոհվել են 24 խաղաղ բնակիչ եւ զինվոր։

Դիմակայությունը, որը, Լեռնային Ղարրաբաղի բնակիչների խոսքով, անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի քաղաքացիական շրջանների վրա, ամենակոնկրետ քայլն է, որը նախաձեռնել Ադրբեջանը տարածքը վերադարձնելու համար, որը նա կորցրել է Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած դաժան հակամարտության ժամանակ։ 1994թ. Ռուսաստանը պայմանավորվեց հրադադարի մասին՝ այդ անկլավը դարձնելով նախկին Խորհրդային Միության ամենամեծ սառեցված հակամարտություններից մեկը եւ Կրեմլին տրամադրելով հետագա ազդեցություն շրջանում։

Հայաստանը Ռուսաստանի կարեւոր գործընկերն էր անվտանգության ոլորտում, եւ երկրում է գտնվում ոչ շատ ռազմակայաններից մեկը, որոնք Կրեմլը պահում է օտարերկրյա տարածքում։ Բայց քանի որ Ռուսաստանը ռեսուրսներ է հատկացնում Ուկրաինա ներխուժման վրա, իսկ Մոսկվայի դերը՝ որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավորի՝ նվազում է, Հայաստանը ցուցադրել է դեպի Արեւմուտք շրջադարձի նշաններ։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին հայտարաում էր, որ իր երկիրն այլեւս չի կարող հենվել Ռուսաստանի վրա՝ որպես անվտանգության գծով գործընկերոջ։

Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ ուժերը համատեղ զորավարժություններ էին սկսել Երեւանից ոչ հեռու, որոնց մասնակցում է 175 հայ զինվոր, ինչպես նաեւ մոտ 85 զինվոր Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունից։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ երկխոսություն սկսել։ «Ադրբեջանի անընդունելի  ռազմական գործողությունները վտանգում են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը»,- գրել է Բլինքենը X-ում։

Ադրբեջանի կառավարությունը, որին ավելի շատ է աջակցում Թուրքիան, երեքշաբթի Հայաստանին կոչ է արել հեռանալ Լեռնային Ղարաբաղից եւ ցրել նրա էթնիկ հայկական կառավարությունը, որը միջազգային մակարդակով ճանաչված չէ։ «Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու միակ միջոցը հայկական զինված ուժերի անվերապահ եւ լիակատար դուրսբերումն է... եւ խամաճիկային ռեժիմը ցրելը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանական ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի ուժերի միջեւ բախումները սրվել են 2020թ. հակամարտությունից հետո, ինչի հետեւանքով Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Ղարաբաղի շուրջ տարածքների հանդեպ մինչեւ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը, որը հայ անջատողականներին թույլ տվեց պահպանել Ստեփանակերտի վերահսկողությունը։

Գործարքը, որով ռուսական զորքերը եկել են Ադրբեջան որպես խաղաղապահներ, բարիք էր Մոսկվայի համար, որն աստիճանաբար կորցրել է ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Սակայն երեքշաբթի օրվա հարձակումը ցույց տվեց Ռուսաստանի՝ հետագայում եւս իր երաշխիքները կատարելու անկարողությունը։

«Այսօրվա գրոհը ցույց է տալիս, որ Ռուսաստանի՝ իրավիճակը Հարավային Կովկասում իրապես փոխելու ունակության սահմանները սահմանափակ են եւ որ, ի վերջո, նա չի կարողանա կանխել հակամարտությունը»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեգ Իգնատովը։

Փաշինյանի խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներկայությունն այդ տարածքում, եւ դա վատթարացրել է քաղաքական եւ ռազմական իրավիճակը տարածաշրջանում։

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը զորքեր ունի Լեռանային Ղարաբաղում, բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է դա։

Տեղի բնակիչների՝ սոցցանցերում հրապարակած կադրերում երեւում է, թե ինչպես է Ստեփանակերտը ենթարկվում ռմբակոծության օդային տագնապի շչակների ներքո։

Ռուբեն Վարդանյանը, որը մինչեւ փետրվար զբաղեցնում էր չճանաչված հանրապետության պետնախարարի պաշտոնը, ասել է, որ քաղաքը ենթարկվել է գնդակոծության։ «Մենք պետք է բոլորս պաշտպանենք մեր Հայրենիքը»,- գրել է նա Թելեգրամում։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, որ էթնիկ հայ բնակչությունը վտարման սպառնալիքի առջեւ է կանգնած։

Եթե Ադրբեջանը կարողանա վերադարձնել ամբողջ տարածքը, դա աղետալի հետեւանքներ կունենա Փաշինյանի համար, որն իշխանության է եկել փողոցային ցույցերի ֆոնին եւ ավելի հաճախ է հանդես գալիս տարածաշրջանում ռուսական ազդեցության դեմ։

Փաշինյանի դեմ ցույցերը Երեւանում թափ են հավաքել երեքշաբթի օրվա ամբողջ ընթացքում։

Երեւանի Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը հայտնել է, որ Ռուսաստանը, հավանաբար, կփորձի համագործակցել կրեմլամետ քաղաքական կուսակցությունների հետ՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։

Երեքշաբթի Ռուսաստանը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է տարածաշրջանում հակամարտության էսկալացիայով եւ կոչ է արել երկու կողմերին հետեւել հրադադարի պայմաններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանցիները խաղաղապահներին նախազգուշացրել են հարձակումից ընդամենը մի քանի րոպե առաջ։

Նշանակալի փոփոխությունները Լեռնային Ղարաբաղում կամրապնդեն Ադրբեջանի եւ նրա գործընկեր Թուրքիայի դիրքերը՝ որպես տարածաշրջանային տերություններ։ Մյուս կողմից՝ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը քիչ բան կարող է ստանալ Հայաստանի հետ իր հարաբերություններից։ Նույն կերպ՝ Հայաստանին ավելի մեծ աջակցության տրամադրումը կարող է խափանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի գլխավոր կողմնակցի եւ համաշխարհային այն սակավաթիվ ղեկավարներից մեկի հետ, որը հարաբերություններ է պահպանում Կրեմլի հետ։

Խախտելով 2020թ.  հրադադարի պայմանները՝ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում տարեսկզբից մտցրել է Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակում, ինչը հանգեցրել է պարենի եւ դեղորայքի մատակարարումների կտրուկ վատթարացման՝ փակելով անկլավի եւ Հայաստանի միջեւ հիմնական երթուղին։

Անցած ամիս Միավորված Ազգերի Կազմակերպությունը Ադրբեջանին կոչ արեց դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, որպեսզի «թեթեւացվեն հազարավոր ղարաբաղցիների տառապանքները եւ ապահովվի հումանիտար օգնության անխափան հոսքը քաղաքացիական բնակչությանը»։