Շոյգուն Իրանում է, ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը

Մանրամասներ
շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ Իրանի ռազմական ղեկավարության հետ բանակցությունների համար։

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարության, հանդիպումը կնպաստի կապերի ամրապնդմանը և կարևոր փուլ կդառնա երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում։
Շայգուն ու Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թեհրանում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ քննարկել են

Արցախում, Սիրիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակը:

Շոյգուն զրուցակցին ասել է, որ պետք է քննարկել Սիրիայի, Աֆղանստանի հարցերը, «եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում ձեր հյուսիսային հարևանի մոտ՝ Ղարաբաղում»:

«Կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկել այսօրվա և վաղվա ընթացքում»,- ասել է Շոյգուն: