Տրամաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն և ինձ ընտրեն քաղաքապետ․ Մարությանը՝ կոալիցիա կազմելու մասին

Մանրամասներ
հայկ Մարության

ArmLur-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:

«Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրամաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն և իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենաշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երևանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել»,- հավելում է լրատվամիջոցը: