Ֆուտբոլիստներն ավելի շատ բան պետք է անեն ռասիզմի դեմ պայքարում․ Մբապե

Մանրամասներ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:

«Խաղացողները պետք է ավելին անեն ռասիզմի դեմ պայքարում: Սկսել ենք, բայց պետք է ավելին անենք։

Սա պետք է քննարկենք իշխանությունների հետ։

Վինիսիուսը տուժեց, բայց նա միակը չէ։

Նման պահվածքը չպետք է հանդուրժվի»,- ասել է Մբապեն Կոտ դ’Իվուարի NCI հեռուստաալիքին տված հարցազրույցում, երբ գտնվել է Կամերունում: