Բլինքենը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ ՆԱՏՕ հուլիսյան գագաթաժողովից առաջ ունեցած զրույցում նշել է, որ կարեւոր է, որպեսզի Անկարան աջակցի դաշինքին Շվեդիայի անդամակությանը, ինչպես նաեւ պաշտպանական դաշինքի անդամների միասնության կոչ է արել «այս կրիտիկական ժամանակաշրջանում», տեղեկացրել է պետդեպարտամենտը։

«Քարտուղար Բլինքենն ընդգծել է ՆԱՏՕ միասնության կարեւորությունն այս կրիտիկական ժամանակաշրջանում եւ կոչ է արել, որպեսզի Թուրքիան աջակցի դաշինքին Շվեդիայի անդամակցությանն այժմ»,- նշվել է հայտարարությունում։

Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների զրույցը, ինչպես նշել են պետդեպարտամենտում, տեղի է ունեցել «ՆԱՏՕ վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին»։  Անդրադարձ է կատարվել նաեւ սեւծովյան ցորենի նախաձեռնության երկարացման կարեւորությանը։