Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Ադրբեջան

Մանրամասներ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցով ժամանել է Ադրբեջան։ Նա Բաքվում մասնակցում է Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարական հանդիպմանը։

Ֆիդանը կմասնակցի նաև Չմիավորման շարժման Պաղեստինի հարցերով նախարարների կոմիտեի նիստին։