«Զանգեզուրի միջանցքի բացումը Հայաստանի պարտականությունն է, որը բխում է մոտ երեք տարի առաջ նրա ստորագրած կապիտուլյացիայի ակտից». Ալիև

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջում է զինաթափել Արցախի պաշտպանության բանակը եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Նա իր պահանջները եւ տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ ներկայացրել է Բաքվում, Չմիավորման շարժման Համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

«Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։

Դա նրա պարտականությունն է, որը բխում է մոտ երեք տարի առաջ նրա ստորագրած կապիտուլյացիայի ակտից»,-հայտարարել է Ալիևը։