Պայթյուն Թաթարստանի նավթային ձեռնարկությունում. կան զոհեր

Մանրամասներ

Թաթարստանի Ստարոե Մավրինո գյուղի «Էլխովնեֆտ» նավթի և գազի արդյունահանման տարածքում պայթյուն է որոտացել։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Պայթյունը տեղի է ունեցել պահեստավորման բաքի մաքրման ժամանակ, որին հաջորդել է հրդեհը:

Պայթյունի հետևանքով երկու մարդ մահացել է։