Թուրքիան խաղաղության ցուցանիշով 147-րդ տեղում է

Մանրամասներ

Ավստրալիայում կենտրոնացած Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2023-ի խաղաղության համաշխարահային ինդեքսը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան 163 երկրների ցանկում գտնվում է 147-րդ հորիզոնականում, որը կիսում է Իրանի հետ։ 148-րդ հորիզոնականում է հայտնվել Հյուսիսային Կորեան։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Եվրոպական 36 երկրների մեջ ներառված Թուրքիան  այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։

Այս տարի առաջին տեղում է հայտնվել Իսլանդիան։  Տվյալ ցուցակը կազմելու համար 23 ցուցիչներ են ներկայացվում, ինչպիսիք են երկրի ներսում և դրսում հակամարտությունների/բախումների ընթացքում եղած մահերի ցուցանիշը, սպանությունների ցուցանիշը, ռազմականացվածության մակարդակը, զենքի արտահանման ցուցանիշը, ահաբեկչության դեպքերը, քաղաքական կայունությունը, դատապարտյալների թիվը։

Վերջին տեղում է հայտնվել Աֆղանստանը, որին նախորդում են Եմենն ու Սիրիան։