Մենք թույլ չենք տա Ռուսաստանի մասնատումը․ Սա հարված է թիկունքից․ Պուտինի ուղերձը. VIDEO

Մանրամասներ

Իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը։ Այս մասին ՌԴ բնակչության ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ բոլոր գործողությունները, որոնք պառակցում են միասնությունը, ուրացում է ժողովրդին և հարված թիկունքից։ Նրա խոսքով՝ ներքին խժդժությունները մահացու սպառնալիք են պետականության ու ժողովրդի համար, ուստի իրեն պատասխանը լինելու է շատ դաժան։

Իր տեսաուղերձում նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կանգնած են ռազմական ապստամբության հետևում, անխուսափելիորեն պատժվելու են։

«Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար բռնել է դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստել է զինված ապստամբություն, բռնել է շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու ինչպես օրենքի, այնպես էլ մեր ժողովրդի առաջ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ զինված ուժերն արդեն իսկ ստացել են համապատասխան հանձնարարականները։

Իր ելույթում Պուտինը կոչ է արել դադարեցնել մասնակցությունը ռազմական ապստամբությանը բոլոր նրանց, ում փորձում են ներքաշել դրա մեջ։

«Դիմում են նաև նրանց, ում խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, դրդել ծանր հանցագործության՝ զինված ապստամբության ճանապարհը բռնել», - ասել է Ռուսաստանի ղեկավարը, - «Նա, ով կազմակերպել ու նախապատրաստել է այս ռազմական ապստամբությունը, ով զենք է բարձրացրել իր զինակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին և պատասխան է տալու դրա համար։ Իսկ բոլոր նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, կոչ եմ անում չանել ճակատագրական, ողբերգական ու անդառնալի սխալ, այկ անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարել մասնակցել հանցավոր գործունեությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։