«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որի գլխավորությամբ նրանք մասնակցում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը, մեղադրանքներ է հնչեցրել ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։
Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։
Նրա խոսքով՝ Շոյգուն հրետանի ու ուղղաթիռներ է օգտագործել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել։
«Այն չարիքին, որ կրում է երկրի ռազմական ղեկավարությունը, պետք է վերջ տրվի։ Խնդրում եմ ոչ մեկին չդիմադրել, բոլորին, ովքեր կփորձեն դիմադրել, մենք կոչնչացնենք։ Արդարությունը զորքերում կվերականգնվի, իսկ դրանից հետո՝ ողջ Ռուսաստանում»,- Թերթի փոխանցմամբ, ասել է նա տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում։
«Շոյգուն ուղղակի վախկոտ կնոջ պես փախավ Ռոստովից։ Այս արարածը կկանգնեցվի»,- ասել է Պրիգոժինը։
«Մենք 25 հազար ենք, և մենք պատրաստվում ենք պարզել, թե ինչու է երկրում քաոս է տեղի ունենում, բոլոր նրանք, որ ցանկանում են միացեք։ Մենք պետք է վերջ տանք այս խայտառակությանը», - ասել է «Վագների» ղեկավարը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։
Նախարարությունը նշել է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է մարտական առաջադրանքներն Ուկրաինայի ԶՈւ-ի հետ շփման գծում Հատուկ ռազմական գործողության տարածքում։
Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։
0Comments