ԵՄ երկրներն ավարտել են Ուկրաինայի ԶՈւ 24 հազար զինվորականների պատրաստումը

Մանրամասներ

Եվրամիության երկրներն ավարտել են 24 հազար ուկրաինացի զինվորականների պատրաստումը եւ կշարունակեն էլի մարզել զինվորների։

Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը որպես հատուկ հրավիրյալ ժամանելով դաշինքի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Մենք արդեն ավարտել ենք 24 հազար ուկրաինացի զինվորականների պատրաստումը, եւ այդ թիվը կշարունակի ավելանալ»,- ասել է նա։

ԵՄ-ն կշարունակի Ուկրաինա մատակարարել տեխնիկական առումով ավելի առաջադեմ եւ ավելի շատ սպառազինություններ, ավելացրել է Բորելը։