Հուսով եմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության մասին. Փաշինյան. VIDEO

Մանրամասներ

Հուսով եմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության մասին:

Հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 22-ին՝ անդրադառնալով Եկեղեցու վերաբերյալ իր վերջին հայտարարությանը և Մայր Աթոռի արձագանքին։

Փաշինյանը հույս հայտնեց, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ:

«Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել:

 Եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ  անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով  իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել

Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,-ասաց Փաշինյանը: