Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել

Մանրամասներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 4-ին, կազմել է 388.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.74 դրամ (աճել է 1.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.23 դրամ (աճել է 4.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-388 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 414-421 դրամով, վաճառվում է 423-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.22-4.87 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386-387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75-4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: