Եվրոն թանկացել է, դոլարի փոխարժեքը կայուն է

Մանրամասներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 3-ին, կազմել է 388.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.32 դրամ (աճել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.36 դրամ (նվազել է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.97 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-417 դրամով, վաճառվում է 423-432 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.31-4.95 դրամով, վաճառվում է 5.02-5.20 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 415-420 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85-4.90 դրամով, վաճառվում է 5.00-5.03 դրամով: