Վրաստանում ցույցերը շարունակվում են. այս պահին ցուցարարները հավաքվել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց

Մանրամասներ

Թբիլիսիում մարտի 9-ի երեկոյան բողոքի ակցիա է ընթանում։

Ցուցարարները հավաքվել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց՝ չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, թե «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից։

Բողոքի ակցիան կազմակերպող քաղաքացիական ակտիվիստները իշխանություններից պահանջում են հստակություն, թե կոնկրետ ինչպես են նախատեսում չեղյալ համարել օրենքը, ինչպես նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել բոլոր ցուցարարներին, ովքեր ձերբակալվել են նախորդ ակցիաների ժամանակ։