Թուրքիան ԱՄՆ-ից չի ստացել ո՛չ կործանիչները, ո՛չ դրանց համար վճարված գումարը․ Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից չի ստացել ո՛չ կործանիչները, ո՛չ էլ դրանց համար վճարված գումարները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Կային մարդիկ, ովքեր սպառնում էին մեզ C-400 գնելու առիթով՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այժմ մենք բանակցում ենք F-16-ների մատակարարման շուրջ, սակայն մեզ մերժում են։ Մեզ խոստացել էին F-35 ինքնաթիռներ, բայց չկատարեցին իրենց խոստումը՝ չնայած, որ մենք վճարել ենք մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Ինքնաթիռները չկան, գումարն էլ չի վերադարձվել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ Թուրքիան միշտ կատարում է իր խոստումները և նույնն ակնկալում է նաև իր գործընկերներից։