Իսպանիան կարող է միանալ Ուկրաինայի համար Leopard տանկերի մատակարարումներին

Մանրամասներ

Իսպանիայի իշխանությունները որոշել են միանալ Կիեւի համար Leopard տանկերի մատակարարման եվրոպական ծրագրին, հայտնում է El Pais-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Մադրիդի դիրքորոշումը բացատրվում է այս հարցի շուրջ եվրոպական մակարդակով համաձայնության առկայությամբ։

Թերթը նաեւ հավելել է, որ իսպանական բանակն իր զինանոցում ունի 347 Leopard տանկ։

Իսպանիայի կողմից  Ուկրաինային տանկերի հնարավոր մատակարարումների ժամկետները դեռ չեն նշվում։

Ներկայումս Ուկրաինայում շարունակվում է ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունը։ 2022 թվականի փետրվարի 24-ին այն սկսելու մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների նպատակը հարեւան երկրի ապառազմականացումն ու նրա իշխանությունների դենացիֆիկացիան է։