«Յուվենտուս»-ը՝ անպարտելի ակումբ

Այն եվրոպական թոփ 5 առաջնություններում պարտություն չկրած միակ ակումբն է

«Յուվենտուս»-ը եվրոպական թոփ 5 առաջնություններում դեռևս պարտություն չկրած միակ ակումբն է երեկ՝ ՊՍԺ-ի կրած պարտությունից հետո:

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» պարտվել է մեկ անգամ, Գերմանիայում «Բորուսիան» նույնպես մեկ անգամ է պարտվել, իսկ Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնան» ունի արդեն երկու պարտություն:

Այնուամենայնիվ, «Յուվենտուսը» ևս անպարտելի չէ այլ մրցաշարերում. թիմը մեկ անգամ պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին» ՉԼ-ում, մեկ անգամ էլ՝ «Ատալանտային» Իտալիայի Գավաթի խաղում: