Պետական ​​դավաճանության համար պաշտոնյաներին և զինվորականներին մահապատժի ենթարկելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ․ Բելառուս

Մանրամասներ

1

Բելառուսի իշխանությունները մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական դավաճանության հոդվածով, ասվում է Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայության Telegram ալիքում։

Համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է պատգամավորների կողմից։

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքն Ուկրաինայում ազգայնական ռազմական կազմավորումներ է պատրաստում, որոնք կարող են օգտագործվել հանրապետությունում իշխանությունը զավթելու համար։