Մահացել է հանրահայտ «Լասկովի մայ»-ի հիմնադիր և կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովը

Մանրամասներ
ա

58 տարեկանում մահացել է հանրահայտ «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի հիմնադիր և կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով «Ուրալկոնցերտ» կազմակերպությանը։

«Կուզնեցովը մահացել է Օրենբուրգի իր տանը, ենթադրաբար սրտի կաթվածից»,- գրում է news.ru-ն:

Համերգային կազմակերպությունը հայտնել է, որ 90-ականներին հայտնի խմբի հիմնադիրը ժամանակին աշխատել է մանկատանը, որտեղ ծանոթացել է «Լասկովի մայ»-ի ապագա մենակատար Յուրի Շատունովի հետ։ 

Մի քանի տարվա անհավանական հաջողություններից հետո Կուզնեցովը լքել է խումբը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով: Այնուհետև Կուզնեցովը կորցրել է «Լասկովի մայ»-ի երգերի նկատմամբ հեղինակային իրավունքը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին 49 տարեկանում մահացել է «Լասկովի մայ»-ի մենակատար Յուրի Շատունովը։ Մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր։