«Թրամփն ինձ սպանելու հրաման է տվել». Մադուրո

Ըստ Վենեսուելայի նախագահի՝ այս ամենի մեջ ներքաշված է նաև Կոլումբիայի կառավարությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարևան Կոլումբիայի կառավարությանը հրաման է տվել սպանել իրեն:
Մադուրոն այս մասին հայտարարել է ria.ru-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կրելու են Վաշինգտոնն ու Բոգոտան:
Վենեսուելայի ղեկավարն անդրադարձել է իր դեմ նոր մահափորձի հավանականությանը:
«Նախևառաջ իմ ճակատագիրն Աստծո ձեռքում է, ես քրիստոնյա եմ ու հավատում եմ Աստծո պաշտպանությանը: Ինձ անընդհատ պաշտպանում է Վենեսուելայի ժողովուրդը: Բացի այդ, մենք լավ հետախուզական ծառայություն ունենք: Բայցևայնպես, կասկած չկա, որ Դոնալդ Թրամփն ինձ սպանելու հրաման է տվել: Նա Կոլումբիայի կառավարությանը, մաֆիային ասել է, որ նրանք ինձ սպանեն: Եթե ինձ հետ երբևէ ինչ-որ բան պատահի, ապա պատասխանատվությունը կրելու են Դոնալդ Թրամփն ու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն»,-ասել է Մադուրոն: