ԱՄՆ նախագահը՝ «Ոսկե ազնվամորու» հավակնորդների շարքում

Թրամփն ընդգրկվել է «Վատագույն դերասան» անվանակարգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընդգրկել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի «Վատագույն դերասան» անվանակարգում:

Նա անվանակարգում ընդգրկվել է Մայքլ Մուրի «Ֆարենհայտ 11/9» և Դինեշ Դու Սուզայի «Ազգի մահը. կարո՞ղ ենք արդյոք Ամերիկան երկրորդ ամգամ փրկել» ֆիլմերում սեփական վավերագրական նկարահանումների համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Թրամփի հետ միասին հակամրցանակին են հավակնում Ջոնի Դեփը «Շերլոք Գնոմս» մուլտֆիլմի , Ուիլ Ֆերելը «Հոլմսը եւ Վաթսոնը» ֆիլմի, Բրյուս Ուիլիսը «Մահվան ծարավ» և Ջոն Թրավոլտան «Գոթի» ֆիլմերի համար:

Իմիջիայլոց, մրցանակի է հավակնում նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: «Ֆարենհայթ 11/9»-ի դուրս գալուց հետո նա  ընդգրկվել է «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» անվանակարգում:

Դոնալդ Թրամփը մեկ անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» «Երկրորդ պլանի վատագույն դերասան» անվանակարգում «Ուրվականները դա չեն անում» (1991) ֆիլմի համար: