ՀՀ իշխանությունը պետք է փայլուն հարաբերություններ պահպանի Ռուսաստանի և Իրանի հետ

Այս պարզ ճշմարտությունն օրվա իշխանությունները պարտավոր են իրենց ականջին օղ անել

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Եվս մեկ անգամ ուզում եմ ուղղակի ընդգծել, որ Հայաստանի ցանկացած իշխանության գլխավոր խնդիրներից մեկը Ռուսաստանի և Իրանի հետ փայլուն հարաբերությունների պահպանումն է, եթե օրվա իշխանությունները չեն կարողանում այս առաջին հայացքից պարզ թվացող , բայց իրականում շատ կարևոր և բարդ խնդիրն իրականացնել՝ նրանք իշխանության ղեկին անելիք չունեն, քանզի նրանց գործունեությունը, որը կարող է փչացնել կամ վատթարացնել Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ ուղղակիորեն վտանգ է առաջացնելու մեր երեխաների ապագայի և մեր պետության անկախության համար։

Այս պարզ ճշմարտությունն օրվա իշխանությունները պարտավոր են իրենց ականջին օղ անել և ամեն բան անել այս երկու կարևորագույն պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները փայլուն պահելու համար…»: