«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարը 2 նոր մաս կունենա

Տեղեկությունը հաստատել են ֆիլմաշարի գլխավոր դերակատար Թոմ Քրուզը եւ ռեժիսոր Քրիստոֆեր ՄքՔուորին

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը, որը համաշխարհային կինովարձույթում ընդհանուր 3,5 մլրդ դոլար հավաքած «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է, պատմել է դրա 7-րդ և 8-րդ մասերի սպասվող նկարահանումների մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանը մանրամասնել է, որ ֆիլմերը նկարահանվելու են իրար հետևից՝ 2021թ. և 2022թ. ամռանը: Հետաքրքրական է, որ այդ ժամանակ նա կլինի մոտ 60 տարեկան:
Տեղեկությունը հաստատել է նաև ռեժիսոր Քրիստոֆեր ՄքՔուորին:
Քրուզը ֆիլմաշարում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ գործակալ Իթան Հանթին, և առավել հետաքրքրական է, որ նա բոլոր բարդ հնարքներն ինքնուրույն է անում՝ հրաժարվելով կասկադյորի ծառայություններից: