Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը

Պատճառը H1N1 վիրուսն է

Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը հունվարի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 21:00-ից փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրություն, ինչը կապված է հանրապետություն գրիպի H1N1 վիրուսի՝ թափանցման սպառնալիքի հետ: Այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության տվյալների, հունվարի 10-ին Հարավային Օսիայի Անվտանգության խորհրդն «արտակարգ նիստ է անցկացրել Վրաստանում H1N1 տեսակի գրիպի (խոզագրիպ) վիրուսի տարածման կապակցությամբ, որի զոհ է դարձել արդեն 13 մարդ»:

«Հանրապետության տարածքում վիրուսի հնարավոր տարածումը կասեցնելու նպատակով որոշում է ընդունվել հունվարի 11-ին ժամը 20:00-ից մինչեւ հատուկ կարգադրություն ժամանակավորապես դադարեցնել Հարավային Օսիայում Վրաստանի հետ պետական սահմանի հատման վայրերի աշխատանքը՝ »,-ընդգծել են գերատեսչությունում:

Հունվարի 10-ին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հաստատել է, որ վիրուսի զոհ է դարձել 13 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: