Մեքսիկան պատրաստվում է նոր ներգաղթյալների ժամանմանը

Մեքսիկան ներգաղթյալներ կընդունի Կենտրոնական Ամերիկայից

Մեքսիկայի իշխանությունները ներգաղթյալների նոր «քարավանի» ժամանմանը պատրաստվելու շրջանակում հանդիպումներ կունենան Կենտրոնական Ամերիկայի պաշտոնյաների հետ, գրում է Reuters գործակալությունը: Մեքսիկան Էլ Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից զանգվածային ներգաղթը խոչընդոտելու հույս ունի:
«Մեքսիկայի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են երկիր մուտք գործել օրինական ճանապարհով, սակայն սահմանն ապօրինի հատածները կարտաքսվեն»,- ասել է Մեքսիկայի ներքին գործերի նախարարության խոսնակ Հեկտոր Գանդինին:
Երկրի ներքին գործերի նախարար Օլգա Սանչեսը հայտնել է, որ ապօրինի ներգաղթից խուսափելու համար երկրի սահմանը հատելու ապօրինի հատվածներում հսկողություն կսահմանվի:
«Ապօրինի ներգաղթի հետ կապված ռիսկերը լուրջ են: Մի՛ վատնեք ձեր ժամանակը և գումարը մի ուղևորության վրա, որը ձախողման է դատապարտված: Ճանապարհը երկար է և շատ վտանգավոր: «Քարավանի» անդամ հազարավոր հոնդուրասցիներ փոշմանած հետ են վերադարձել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հոնդուրասում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հայդի Ֆուլթոնը: