Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին ռասիստ է անվանել

Հայտնի դերասանը գտնում է, որ նախագահության շրջանում Թրամփն ավելի վատն է դարձել

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: The Guardian-ին տված հարցազրույցում հոլիվուդյան աստղը հայտարարել է, որ նախագահության շրջանում Թրամփն ավելի վատն է դարձել և իսկական ռասիստի է վերածվել:

Դե Նիրոն նաև նշել է, որ ինքը տարբեր ռասսաների 6 երեխա ունի և մտահոգված է նրանց ապագայով:

«Թրամփը ֆաշիզմի ճանապարհին է, և սա խայտառակություն է: Ինձ անհանգստացնում է, որ կան ու կլինեն մարդիկ, ովքեր ի դեմս նրա, լավ օրինակ կտեսնեն: Նրանք ավելի առաջ կգնան և ավելի մեծ վնաս կպատճառեն»,- ասել է դերասանը հարցազրույցներից մեկում: