Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա:
Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ գրանցվեցին:
Իրեն «Տարվա քաղաքական գործիչ» ճանաչելու մասին հրապարակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել.
«Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ՝ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր», այլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:
Երկուսի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա»,- գրել է նա:
0Comments