Բրյուսելի կենտրոնում կրակոցներ են հնչել

Տղամարդը կրակել է ռեստորանի պատուհանների ուղղությամբ ու հեռացել դեպքի վայրից

Բրյուսելի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել La Parisienne ռեստորանի հաճախորդների վրա: Այս մասին հաղորդում է Studinfo.be պարբերականը:

Երեք կրակոց է հնչել: Տղամարդը կրակել է ռեստորանի պատուհանների ուղղությամբ ու հեռացել դեպքի վայրից: Ականատեսներից մեկը փոխանցել է, որ տղամարդու ձեռքին եղել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ:

Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են կազմակերպիչները և տուժածներ կան, թե ոչ: Հանգամանքները պարզվում են, իրականացվում է  նախաքննություն: