Հայկ Մարությանի որոշումը՝ դժգոհությունների պատճառ. վարորդները բողոքի ակցիա կանեն

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ»  թերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները եւ որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին:

Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: