Հայկ Մարտիրոսյանը պահպանեց տեղը Հայաստանի հավաքականի կազմում

Մարտիրոսյանը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տոնեց Հովհաննիսյանի նկատմամբ

Ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկան հավաքականի 5-րդ անդամին որոշելու համար կազմակերպված մրցախաղը, որում միմյանդ դեմ մրցում էին Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցախաղն անցավ Հայկ Մարտիրոսյանի առավելությամբ: Հայաստանի 2018 թ. չեմպիոնը և 2019 թ. փոխչեմպիոնը հաղթանակ տոնեց 2-րդ պարտիայում, իսկ մյուս պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

Մարտիրոսյանը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տոնեց Հովհաննիսյանի նկատմամբ: Նշենք նաև, որ Մարտիրոսյանն առավելություն և հաղթանակի հասնելու հնարավորություն ուներ նաև 1-ին և 3-րդ պարտիաներում: Այսպիսով` ամբողջությամբ ձևավորվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականը: 2019 թ. ընտրանու կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը: