ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը եւ ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձրացել է 14-րդ տեղ։ Նախորդ ամիս հայ գրոսմայստերը 16-րդն էր։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

1․Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2872

2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2819

3. Դին Լիրեն (Չինաստան)՝ 2812

4. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2779

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 2775

6. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2775

7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2766

8. Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2765

9. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2764

10. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2763․․․

14. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2756