79-ամյակը մարզադաշտում նշող ամերիկուհին մահացել է բեյսբոլի գնդակի՝ գլխին ստացած հարվածից

Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, սակայն լրատվամիջոցներին հայտնի է դարձել միայն այժմ

Ամերիկուհի Լինդա Գոլդբլումը, որն ամուսնու հետ Լոս Անջելեսի մարզադաշտերից մեկում միաժամանակ նշելիս է եղել ծննդյան 79-րդ տարեդարձն ու ամուսնության 59-ամյակը, մահացել է հենց նույն օրը՝ բեյսբոլի գնդակի հարվածից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգը գնացել է մարզադաշտ՝ դիտելու սիրելի «Լոս Անջելես Դոջերս» թիմի խաղը: Հակառակորդ «Սան Դիեգո Պադրես» թիմի խաղացողներից մեկը ձեռքով հարված է կատարել: Գնդակը դիպել է ուղիղ կնոջ գլխին, սակայն այդ պահը չի տեսանկարահանվել և չի ցուցադրվել:
Լինդային անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ գլխուղեղի վիրահատություն են կատարել: Երեք օր շարունակ կինը միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքին: Լինդան, ի վերջո, մահացել է: Պատճառը ներքին արնահոսությունն է եղել:
Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա օգոստոսին, սակայն լրատվամիջոցներն այս մասին գրում են միայն այժմ: