ԻՊ կողմից 2012 թվականին գերեվարված լրագրողը դեռ ողջ է

Հայտնում է Միացյալ Թագավորության Ներքին գործերի նախարարությունը

Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, ով 2012 թվականին Սիրիայում առևանգվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, դեռ ողջ է: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով Միացյալ Թագավորության Ներքին գործերի նախարարության վրա:

Այդուհանդերձ, համաձայն բրիտանական պարբերականի, Միացյալ Թագավորության ՆԳՆ ղեկավարի տեղակալը հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել: Նա նաև տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե որտեղ են զինյալները պահում լրագրողին:

2012 թվականի հուլիսին The Sunday Times-ի ֆոտոթղթակից Ջոն Քենթլին գերի էր ընկել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: