ԱՄՆ-ն «մտադիր չէ համաձայնվել». Ռուսաստանը չպետք է որոշի, թե երկրներն ում հետ դաշնակցային հարաբերություններ ունենան. Սպիտակ Տուն

Մանրամասներ

ա

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը չպետք է որոշի, թե երրորդ երկրներն ում հետ պետք է դաշնակցային հարաբերություններ ունենան։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը, փոխանցում են press time-ը և Ռիա Նովոստին։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չէ, որ պիտի որոշի այլ երկրների փոխարեն, թե ում հետ նրանք կարող են դաշնակցային հարաբերություններ ունենալ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ տրամադրելու Ռուսաստանի Դաշնության պահանջը։

Սպիտակ Տան խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության պահանջների թվում կան այնպիսիք, որոնց հետ ԱՄՆ-ը «երբևէ մտադիր չէ համաձայնվել»։