Ինֆանտինոն վայելում է196 ֆեդերացիաների աջակցությունը

Առջևում ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն են

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության նախագահական ընտրություններից առաջ ունի 196 ֆեդերացիաների աջակցությունը, հաղորդում է Financial Times-ը:

Ինֆանտինոյի միակ հնարավոր մրցակիցը կարող է լինել Շվեյցարիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռամոն Վեգան:

ՖԻՖԱ-ի նախագահ պաշտոնում առաջադրվելու վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 5-ին Փարիզում:

Ջանի Ինֆանտինոն 2016-ի փետրվարից է ղեկավարում ՖԻՖԱ-ն: Նախորդ ընտրությունների երկրորդ փուլում նա հավքել է 207 ձայներից 115-ը: