Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը

Դատարանի այս որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանում  այսօր՝ ժամը 12:00-ին, կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի այս որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել: