Միլանը հյուրընկալվելիս պարտվեց Տորինոյին

Մանրամասներ

1

Իտալական A Սերիայի 12-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Տորինոյին»։ Թուրինյան ակումբի կազմում 35-րդ րոպեին հաշիվը բացեց Կոֆի Ջիջին։ 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսեյ Միրանչուկը։

Միլանյան ակումբի կազմում միակ գոլը 67-րդ րոպեին խփեց Ժունիոր Մեսիասը։

«Միլանը» 12 խաղից հետո 26 միավորով 3-րդ տեղում է։ «Տորինոն» 17 միավորով 9-րդն է։

armsport.am