Ոստիկանները Երևանում և Աբովյանում ավտոմեքենայի գողության դեպքեր են բացահայտել

Մանրամասներ
ա

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին, ժամը 00.50-ին զանգահարած երիտասարդը հայտնել է, որ գողացել են Երևանի Մուրացանի փողոցում կայանած իր «Հունդաի» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան փախցրել է սարիթաղցի 50-ամյա տղամարդը՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից:

«Հոկտեմբերի 27-ի կեսգիշերին Լենինգրադյան փողոցում մեքենան հայտնաբերվել և կանգնեցվել է: 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0,86 գրամ դեղնականաչավուն զանգված:

Նախապատրաստված նյութերը և մեքենան փախցրած տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: