Էներգաճգնաժամի դեմ պայքարում ԵՄ-ի միջոցներն արագ արդյունք կտան. Շառլ Միշել

Մանրամասներ
ա

Էներգակիրների գների նվազեցման ուղղությամբ ԵՄ-ի կողմից մշակված  միջոցներն արագ արդյուն կտան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «Արդյունքը կարելի կլինի զգալ շատ արագ»,-ասել Է նա՝ հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:

Մասնավորապես, նրա խոսքով, դրական ազդեցություն կցուցաբերի այն փաստը, որ «շուկաները կտեսնեն միասին աշխատելու մեր պատրաստակամությունը»: Միշելն ավելի վաղ նշել Է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները համաձայնել են հանձնարարել Էներգետիկայի նախարարներին՝ շտապ կարգով մի շարք առաջարկություններ մշակել, որոնք կոչված են նվազեցնել Էներգակիրների գները, բարձրացնել մատակարարումների հուսալիությունը եւ նվազեցնել Էներգիայի սպառումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: