Նորից արձանագրում եմ, որ ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից․ Էդուարդ Աղաջանյան

Մանրամասներ
ա

Նորից հիշեցնում, նշում և արձանագրում եմ, որ ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը․

«Դրանով է պայմանավորված նոյեմբերի 9-ի պայմանագրում ռուս խաղաղապահների մասին կետը և նրանց ներկայությունը Արցախում։ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում։ Պետք է իրատեսական գնահատենք ռեսուրսները, որ կան սեղանին, խոսքը դիվանագիտական ռեսուրսների, միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է»,- ասել է Աղաջանյանը։։

Նա ընդգծել է, որ Թուրքիան իր նպատակներում չի փորձում մոլորեցնել Հայաստանին։ Իրենց նպատակներում շատ ուղիղ են, շատ հստակ։ Հայտարարում են, որ ՀՀ հետ Թուրքիայի հետ հարաբերությունները համակարգում են Ադրբեջանի հետ։ ։

«Սա խնդրահարույց է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացման համար Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով Հայաստանը պետք է ջանք գործադրի միջազգային հանրության առավելագույն ներկայացվածություն ապահովելու համար։ Ազդեցիկ քաղաքական միջնորդի առկայությունը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ Հայաստանը զինվի, ռեգիոնալ ուժերի բալանսը վերակագնվի, սակայն դա երկարաժամկետ գործընթաց է։ Այս պահին մեզ պետք են քաղաքական լուծումներ, քաղաքական մեծ ազդեցություն ունեցող միջնորդներ, որոնք երաշխավորեն պայմանավորվածությունները»,- ասել է Աղաջանյանը։