Ղրիմի կամրջի «գործը սարքած է»․ Կալանավորվածի որդի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալի որդին, ով ապրում է Խերսոնի մարզում, հաստատել է հոր կալանավորման մասին լուրը, և հայտնել, որ այդ «գործը սարքած է»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ չի հավատում իր հոր մասնակցությանը կամուրջը պայթեցնելու գործում։ 

Մաքսիմի խոսքով՝ հայրը՝ Ռոման Սոլոմկոն, Ղրիմ է գնացել հոկտեմբերի 8-9-ը։ Նա պատմել է, որ Ռոման Սոլոմկոն մեկնել է Վրաստան, որտեղ զբաղվել է մաքսային հայտարարագրերով, բրոքեր է վարձել և  դուրս եկել Վրաստանից․ «Նա պետք է գումար թողներ այնտեղ, մենք պաշտոնապես թողել ենք մեր փաստաթղթերը ընկերություններից... Մենք պաշտոնապես ներկայացրել ենք ամեն ինչ»,- եզրափակել է Մաքսիմը՝ նշելով, որ ինքը «ուղղակի խոսքեր չունի այս ամենի մասին»։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու երթուղի, որը ժամեր անց վերականգնվել էր։

 ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է մեղադրյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։ ՀՀ պատկան կառույցները ներկայացրել են պարզաբանումներ և նշել, որ կուսումնասիրեն հրապարակումները, ՊԵԿ–ը ներկայացրել է բեռնատարի մաքսազերծման մասին մանրամասներ`առանց խախտումների։