Կործանիչներ՝ Ադրբեջանի հետ սահմանին, լողացող կամուրջներ՝ Արաքսի ափին․ Ինչ է մտադիր անել Իրանը

Մանրամասներ

1

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի մի քանի կործանիչներ պարեկել են Իրան-Ադրբեջան սահմանային գծերի երկայնքով: Այս մասին տեղեկացնում է «Փակագիծ Վերլուծական Հարթակը»։ 

Շրջանառվող ոչ-պաշտոնական լուրերի համաձայն, իրանական կործանիչները 2-3 կիլոմետր Ադրբեջանի տարածքի խորքում են թռչել:

1

Այնուհետև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ադրբեջաներեն թվիթ է հրապարակել, նախազգուշացնելով Ադրբեւանին, որ «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը մահմեդականների դեմ ուղղված ամենամեծ հանցագործություններից մեկն է»։

1

Իրանի գերագույն առաջնորդի թվիթին հաջորդեց տեղեկատվությունն այն մասին, որ Իրանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման լողացող կամուրջները ուղևորվում են դեպի Արաքս գետ` Ադրբեջանի հետ սահմանին։ 

Ի՞նչ է մտադիր անել Իրանը։