Ուկրաինան Արևմուտքին անվտանգության նոր պայմանագիր է առաջարկում․ Foreign Policy

Մանրամասներ
ա

Ուկրաինայի իշխանությունները ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Արևմուտքին առաջարկել են Արևմուտքի և Ուկրաինայի միջև անվտանգության նոր պայմանագիր, որը մասամբ հիմնված է Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերությունների օրինակով, գրում է Foreign Policy ամսագիրը:

Այսպես կոչված Կիևի անվտանգության պայմանագիրը ենթադրում է Ուկրաինայի համար պարտադիր երաշխիքների ստացում արևմտյան երկրների կոալիցիայից, որը նախատեսում է համատեղ վարժանքների անցկացում, պաշտպանական սպառազինությունների առաջատար համակարգերի տրամադրում և երկրի ռազմական զարգացմանն աջակցություն՝ ռուսական ագրեսիային դիմագրավելու համար։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այս պլանի վրա աշխատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ մայիսից, իսկ այժմ նա սկսել է պաշտոնապես ներկայացնել ՆԱՏՕ-ի երկրներին՝ սկսած Վաշինգտոնից, գրում է Foreign Policy-ն։