Ericsson և Nokia ընկերությունները նույնպես դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում

Մանրամասներ
ա

Երկուշաբթի օրը Ericsson-ը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին աստիճանաբար կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում, իսկ նրա ֆինն մրցակից Nokia-ն հայտնել է, որ նախատեսում է նաեւ փակել իրենց ռուսական բիզնեսի մեծ մասը մինչեւ տարեվերջ, հաղորդում է Reuters-ը:

Մինչ Ericsson-ը ապրիլին անորոշ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում, Nokia-ն ավելի հեռուն է գնացել եւ հայտարարել է, որ ամբողջությամբ կլքի երկիրը:

«Մինչեւ տարեվերջ Ռուսաստանում մեր աշխատակիցների ճնշող մեծամասնությունը կլքի Nokia-ն, եւ մենք կազատենք մեր բոլոր գրասենյակները»,- երկուշաբթի ասել է Nokia-ի ներկայացուցիչը։ «Մենք կպահպանենք պաշտոնական ներկայությունը երկրում մինչեւ իրավաբանական փակման ավարտը»։

Ericsson-ը, որն իր աշխատակիցներին վճարովի արձակուրդի էր ուղարկել այս տարվա սկզբին, առաջին եռամսյակում ստեղծել է 900 միլիոն կրոնի (95 միլիոն դոլար) պահուստ՝ ակտիվների արժեզրկման եւ տեղափոխության հետ կապված այլ բացառիկ ծախսերի համար:

Ընկերությունն ունի մոտ 400 աշխատակից Ռուսաստանում եւ հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն կտրամադրի տուժածներին:

Nokia-ն, որն ունի մոտ 2000 աշխատակից Ռուսաստանում, հայտարարել է, որ իր մնացած գործունեությունը երկրում կապված է կարեւորագույն ցանցերի սահմանափակ սպասարկման հետ՝ պայմանագրային եւ մարդասիրական պարտավորությունները կատարելու համար: